CAD / CAM
CAD/CAM
CAD/CAM նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս ավտոմատացնել ատամնատեխնիկական վերականգնումների գործընթացները: CAD/CAM-ը հապավում է, որը նշանակում է. Computer-Aided Design (համակարգչային տեխնոլոգիայի օգտագործմամբ նախագծում) և Computer-Aided Manufacture (համակարգչային տեխնոլոգիայի օգտագործմամբ պատրաստում):
CAD/CAM-ը սարքավորումների համալիր է, որը ներառում է.
- Սկաներ: Այն անհրաժեշտ է հիվանդի ատամների 3D մոդելի ստեղծման համար: Կիրառվում են ներբերանային և սովորական սկաներներ:
- Հատուկ ծրագրային ապահովմամբ համակարգիչ: Այն մշակում է ստացված ծավալային մոդելը, իսկ հետո ավտոմատ կամ կիսաավտոմատ ռեժիմով վերարտադրում է ապագա ատամնատեխնիկական վերականգնման վիրտուալ մոդելը: CAD/CAM-ի ինտերֆեյսը շատ նման է եռաչափ խմբագրի ծրագրին: Տեխնիկը կարող է ստեղծել կամ փոփոխել վերականգնման ցանկացած տարր (պատերի թեքություն, ռելիեֆի արտահայտվածություն և այլն): Երբ բոլոր փոփոխությունները արդեն կատարված են, վերականգնման մոդելով ֆայլը ուղարկվում է հաստոցի վրա:
- Ֆրեզավորման հաստոց: Սրա վրա ավտոմատ եղանակով մետաղից կամ կերամիկայից շրջատաշվում է ծրագրում մոդելավորված վերականգնումը:
Համապատասխանաբար, աշխատանքների կատարումը CAD/CAM տեխնոլոգիայի օգտագործմամբ հանդիսանում է ավելի ճշգրիտ և որակյալ, ավանդական ձուլման համեմատ (օրինակ՝ CAD/CAM-ի ընթացքում չափսերի շեղումը կազմում է 15-20 մկմ, ի համեմատ 50-70 մկմ՝ ձուլման դեպքում), ինչը երաշխավորում է բալանսի բացակայություն և ճշգրիտ ծայրային հպում: Սա առավել կարևոր է այնպիսի աշխատանքների կատարման դեպքում, ինչպիսիք են անհատական աբաթմենտները, պտուտակային ֆիքսումով երկարաձիգ կառուցվածքները, հեծանային կառուցվածքների ենթակառուցվածքները:
CAD/CAM տեխնոլոգիայի առավելությունները.
- Երկարաձիգ հիմքերի երկրաչափական ճշգրտություն
- Հիմքում ցեմենտի համար տարածության և հաստության լիարժեք հսկում
- Ատամնանստվածքի թվային հսկում, կերամիկական զանգվածի կիրառման , բացվածքի գնահատման համար
- Մոդելավորվող հիմքի հատվածքների չափման և արտաբերման հնարավորություն
- Հիմքի կրիտիկական հատվածների ամրության հաշվարկի հնարավորություն` յուրաքանչյուր նյութի համար
- Նորագույն նյութերի լայն ընտրանի
- Պատրաստման գործընթացի զգալի
Ֆրեզավորվող նյութերի ցանկ.
- Ցիրկոնիումի երկօքսիդ (ZrO2)
- Ցիրկոնիումի տրանսլյուցենտային երկօքսիդ (ZrO2)
- Լիտիումի երկսիլիկատի հիման վրա ապակե կերամիկա (LS2)-IPS e.max CAD Ivoclar Vivadent
- Լեյցիտային ապակե կերամիկա –IPS Empress CAD Ivoclar Vivadent
- Մուլտիբլոքեր-IPS Empress CAD Ivoclar Vivadent
- Հիբրիդային կերամիկա –VITA ENAMIC
- Կոբալտ քրոմ (CoCr)
- Տիտան (Ti)
- Պլաստմասսա PMMA (պոլիմեթիլմետակրիլատ)
- Մոմանյութ (Wax)
- Անմոխիր պլաստմասսա
- Կենսապոլիմեր PEEK (պոլիեթերեթերկետոն)