CAD / CAM
CAD/CAM տեխնոլոգիայով պրոթեզների պատրաստումը թույլ է տալիս ստանալ ատամնային պրոթեզների հիմքեր, որոնք ունեն բարձրագույն ճշգրտություն, հոյակապ կենսահամատեղելիություն և անթերի էսթետիկա: Մեր լաբորատորիայում օգտագործվում է CAD/CAM CORiTEC 550i համակարգը, որն արտադրված է աշխարհի տարբեր լաբորատորիաներում ճանաչում վաստակած գերմանական imes-icor ընկերության կողմից: CORiTEC 550i-ը բարձր արտադրողականությամբ հաստոց է, որը նախատեսված է ատամնաբուժության մեջ օգտագործվող բոլոր հիմնական նյութերի չոր և խոնավ մշակման համար (ZrO2, AlO2, LS2 Wax, PMMA, CoCr, Ti,): CORiTEC 550i ունի հինգ առանցքներով նորագույն համակարգ, որը ճշգրիտ զանգվածային գրանիտե հիմքի հետ համադրության մեջ երաշխավորում է հարթության բարձրագույն մակարդակ, որը թույլ է տալիս պատրաստել ֆրեզավորվող արտադրանքի ամբողջ տեսականին միկրոնային ճշգրտությամբ:
- եզակի շապիկներ, փոքր և մեծ ձգվածության կամուրջներ
- կիսաշապիկներ
- օկլյուզիային վերդիրներ
- ներդիրներ/վերդիրներ (Inlay/Onlay)
- վինիրներ
- հարակցային կամրջաձև պրոթեզներ (մերիլենդյան կամուրջ)
- ներարմատային ներդիրներ (հասարակ և քանդովի)
- ժամանակավոր շապիկներ և կամուրջներ
- պլաստիկից կամ մոմանյութից տարբեր կառուցվածքներ՝ հետագայում ազնիվ և ոչ ազնիվ մետաղների համահալվածքներից ձուլման համար
- ամբողջական-անատոմիական կառուցվածքներ՝ մոմանյութից հետագա մամլման (IPS e.max Press Ivoclar Vivadent), կամ ցիրկոնիումի երկօքսիդից հիմքերի վրա մամլանստեցման (IPS e.max ZirPress Ivoclar Vivadent) համար
- անհատական աբաթմենտներ
- պտուտակային ֆիքսմամբ կամրջաձև պրոթեզներ
- հեծանային կառուցվածքներ
- ենթակառուցվածքներ
- առաջնային փոխագուցավոր շապիկներ
|
|