Ոչ շարժական պրոթեզավորում

Ոչ շարժական պրոթեզավորում

Ֆիքսված պրոթեզավորումը նախատեսված է ատամների վնասված կառուցվածքի, ձևի կամ ֆունկցիոնալ աշխատանքի վերականգնման համար: Այն ունի ինչպես բժշկական, ֆիզիոլոգիական, այնպես էլ էսթետիկական նշանակություն, և այդ իսկ պատճառով հանդիսանում է ատամնատեխնիկական ամենապահանջված ծառայություններից մեկը:

Գոյություն ունեն ոչ շարժական կառուցվածքների մի քանի տեսակներ.
  • ժամանակավոր կառուցվածքներ
  • անմետաղ կառուցվածքներ
    • ներդիրներ / վերդիրներ
    • վինիրներ
    • նանո վինիրներ
    • կոմպոզիտային կառուցվածքներ
    • ցիրկոնիումի երկօքսիդից կառուցվածքներ
  • մետաղակերամիկական կառուցվածքներ
  • միաձույլ կառուցվածքներ
  • ֆիքսված (ոչ շարժական) կառուցվածքներ իմպլանտների վրա
  • մետաղապլաստմասսե կառուցվածքներ

Մեր լաբորատորիայում պատրաստվում են ֆիքսված (ոչ շարժական) կառուցվածքների ցանկացած տեսակներ, որոնք համապատասխանում են բոլոր ֆունկցիոնալ և էսթետիկական պահանջներին: Աշխատանքային գործընթացում մենք օգտագործում ենք միայն բարձր  որակի նյութեր` եվրոպական արտադրողներից, իսկ մեր բարձրակարգ մասնագետները ունեն բազում տարիների աշխատանքային փորձ: Նրանց աշխատանքներն աչքի են ընկնում էսթետիկայով և կատարյալ ֆունկցիոնալությամբ: