Ոչ շարժական պրոթեզավորում

Մետալոկերամիկա
Մետալոկերամիկա

Մետալոկերամիկական շապիկները իրենցից ներկայացնում են կառուցվածք, որը բաղկացած է ձուլված մետաղյա հիմքից և կերամիկական զանգվածով ծածկույթից: Ընդ որում, հիմքը պատրաստվում է կոբալտ-քրոմե, նիկել-քրոմե համահալվածքներից, թանկարժեք մետաղներից, օրինակ՝ ոսկու ավելացմամբ և այլն: Մետալոկերամիկական շապիկները աշխարհում ամենամեծ տարածում գտած պրոթեզավորման տեսակներից է՝ ի շնորհիվ բարձր ամրության, հուսալիության և էսթետիկության:

Մետալոկերամիկական շապիկները տարբերվում են հետևյալ առավելություններով.
  • չեն մգանում, գույնը չեն փոխում, նրանց վրա ատամնափառ գրեթե չի առաջանում
  • գրեթե չունեն հակացուցումներ*
  • լավ դիմակայում են կծելու բարձր ճնշմանը
  • ամուր են և երկարակյաց
  • ունեն բնական ատամներին բավականին մեծ նմանություն

*Բացառություն է՝ որոշ հիվանդների մոտ առկա անհատական անտանելիությունը