Ոչ շարժական պրոթեզավորում

Կոմպոզիտային կառուցվածքներ
Կոմպոզիտային կառուցվածքներ

Կոմպոզիտները այն նյութերի թվում են, որոնք առավելագույն ձևով բավարարում են ինչպես էսթետիկական, այնպես էլ ֆունկցիոնալ պահանջները: Նրանք իրենցից ներկայացնում են սինթետիկ նյութեր, կազմված օրգանական մատրիցից (ակրիլային պոլիմերներ), որը ուժեղացված է անօրգանական լցանյութով: Կոմպոզիտային նյութերի կիրառումը դառնում է խելամիտ այլընտրանք ատամների լցոնմանը և մետաղակերամիկական շապիկներին, քանի որ այն կարող է վերադարձնել էսթետիկական և առողջ տեսք` նույնիսկ լիովին քանդված ատամին: Կոմպոզիտային նյութերը օգտագործվում են նաև իմպլանտացիայի մեջ:

Կոմպոզիտային վերականգնումների թվում ներառվում են.
  • վինիրները (inlay/onlay)
  • ներդիրները
  • վերդիրները
  • փոխագուցավոր (телескопические) կառուցվածքները
Կոմպոզիտային վերականգնումների առավելությունները.
  • ամուր են և անատոմիականորեն նույնական են բնական ատամի բոլոր հատկանիշներին
  • կոմպոզիտային նյութերը ապահովում են արհեստական ատամի թեթևությունը և բնական մաշվելիությունը, որի շնորհիվ իմպլանտացիայից հետո՝ միջատամնային կոնտակտները ինքնուրույն հարմարվում են միմյանց, ինչն իր հերթին նվազեցնում է ոսկորի վնասվածքների ռիսկը
  • էսթետիկական են
  • հեշտ և արագորեն կարող են վերականգնվել անմիջապես բերանի խոռոչում