Ոչ շարժական պրոթեզավորում
Ներարմատային ներդիրներ
Ներարմատային ներդիրներ
Ներարմատային ներդիրը կիրառվում է օրթոպեդների կողմից այն դեպքերում, երբ ատամի պսակային մասը ուժեղ քայքայված է, և ատամի շրջատաշումը հետագայում շապիկով պրոթեզավորման նպատակով, պարզապես անհնարին է: Այդ դեպքում, երբ ատամի արմատները ենթակա են թերապեվտիկ բուժման, ատամնաբուժը պրոթեզավորման համար օգտագործում է ներարմատային ներդիր, որը կարող է լինել ինչպես ամբողջական (միաձույլ), այնպես էլ քանդովի, և պատրաստված մետաղե համահալվածքից կամ կերամիկայից՝ կախված ֆիքսված ատամնային պրոթեզի տեսակից:
Կարելի է առանձնացնել ներարմատային ներդիրների մի քանի տեսակ, որոնք տարբերվում են պատրաստման նյութերով.
- տիտանե, օքսիդ-ցիրկոնիումե և թանկարժեք մետաղներից պատրաստված ներարմատային ներդիրները օժտված են բարձր ամրությամբ և մարդու օրգանիզմի հետ կենսահամատեղելիությամբ, դրանք ալերգիկ ռեակցիաներ չեն առաջացնում և ունեն հոյակապ էսթետիկա:
- կոբալտ-քրոմե ներարմատային ներդիրը – գերազանց տարբերակ է գնի և որակի հարաբերակցության տեսանկյունից, սակայն այն կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել:
- կերամիկական ներարմատային ներդիրը ամբողջությամբ կերամիկայից է պատրաստվում, այն ունի բարձր էսթետիկա, բայց ոչ բավարար ամրություն, ինչի պատճառով կարող է օգտագործվել միայն դիմացի ատամների վերականգման համար:
- մետաղակերամիկական ներարմատային ներդիրը ունի մետաղյա հիմք և կերամիկական արտաքին ծածկ, տարբերվում է բարձր ամրությամբ և գերազանց էսթետիկայով:
- կոմպոզիտային ներարմատային ներդիրները օժտված են գերազանց էսթետիկայով:
Ներարմատային ներդիրների առավելությունները՝
- ատամի վերականգնման հնարավորություն, նույնիսկ քանդված պսակային մասի դեպքում
- ներդիրի հուսալի ամուր ֆիքսում ատամի մեջ
- շապիկի հուսալի ամուր ֆիքսում՝ ներարմատային ներդիրի վրա
- ծառայելու երկար ժամկետ
- նյութերի մեծ ընտրություն