Ոչ շարժական պրոթեզավորում

Ախտորոշում (WAX UP)
Ախտորոշում (WAX UP)

Ատամնածնոտային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշում անցկացնելու եղանակներից մեկն իրականացվում է հոդահաղորդիչի (артикулятор) և դիմային աղեղի օգնությամբ:Մեծամասամբ անհրաժեշտ է լինում ստանալ ախտորոշիչ ծեփապատճեններ, որոնցից հետագայում լաբորատորիայում ստեղծվում են ախտորոշիչ մոդելներ և մոմանյութից ( Wax-Up) մոդելավորվում են ապագա ատամների ձևը: Մոմանյութի օգնությամբ մոդելների վրա կատարվում են այն շտկումները, որոնք հետագայում պլանավորվում է իրականացնել բերանի խոռոչում, ատամների պրոթեզավորման գործընթացի ժամանակ: Wax-up-ը օգնում է հաշվարկել վերջնական արդյունքը առավելագույն ճշգրտությամբ:

Wax-Up մոմային մոդելավորումը ունի բազում առավելություններ.
  • բոլոր անճշտությունները վերացվում են դեռ նախնական փուլում
  • բացառվում են որևէ անհարմարություն ապագայում
  • կրճատվում է ընտելացման շրջանը
  • չեն ներգրավվում հարևան ատամները, պահպանվում է նրանց ամբողջականությունը
  • նվազագույնի է բերվում բժիշկի և հիվանդի միջև հնարավոր թերահասկացումների հավանականությունը՝ ապագա ատամների ձևի և այլ կարևոր ասպեկտների վերաբերյալ

Այս եղանակը կատարյալ է ցանկացած տեսակի անուղղակի էսթետիկական վերականգման համար (շապիկներ, վինիրներ, կամրջաձև պրոթեզներ, իմպլանտների վրա աշխատանքներ):