Ոչ շարժական պրոթեզավորում

Անմետաղ կերամիկա
Անմետաղ կերամիկա

Ատամների պրոթեզավորումը անմետաղ կերամիկայով վերացնում է ատամնաշարի թերությունների հետ կապված գրեթե բոլոր խնդիրները (վնասվածքներ, դեղնավուն երանգ, ճաքեր և նույնիսկ ատամների չափս): Բացի շապիկներից պատրաստվում են կերամիկական ներդիրներ, վինիրներ, ինչպես նաև կամրջաձև պրոթեզներ: Վինիրները և ներդիրները հանդիսանում են միկրոպրոթեզներ, որոնք օգտագործվում են աննշան թերությունների վերացման համար: Շնորհիվ ատամի վրա նվազագույն ազդեցության և բարձր էսթետիկության, նրանք լայն տարածում են ստացել: Անմետաղ կամրջաձև պրոթեզները և անմետաղ շապիկները բաղկացած են հիմքից և նրա վրա տեղակայված մի քանի շերտ կերամիկական ծածկույթից: Հիմքը այս դեպքում պատրաստվում է ոչ թե մետաղից, այլ ցիրկոնիումի երկօքսիդից ՝CAD/CAM եղանակով, կամ մամլված (пресс) կերամիկայից:

Անմետաղ կերամիկան պատրաստվում է հետևյալ հիմքերի վրա.
  • ցիրկոնիումի երկօքսիդ ZrO2
  • լիտիումի երկսիլիկատի (LS2) հիման վրա ապակե կերամիկա
  • լեյցիտային ապակե կերամիկա:
Անմետաղ կերամիկան ունի մի շարք առավելություններ.
  • չի ներկվում և գույնը չի փոխում
  • ունի կատարյալ ծայրային կպչում
  • չի գրգռում լինդը, քանի որ կենսաբանորեն համատեղելի է բերանի խոռոչի հյուսվածքների հետ
  • անմետաղ կերամիկան չունի մետաղական հիմք, այդ իսկ պատճառով այն ունակ է ընդօրինակել ատամի բնական էմալի թափանցիկությունը
  • կերամիկայի աննշան քաշը նվազեցնում է հենարանային ատամների ծանրաբեռնվածությունը: