Ոչ շարժական պրոթեզավորում
Իմպլանտների վրա պրոթեզավորում
Իմպլանտների վրա պրոթեզավորում
Իմպլանտների վրա ատամների պրոթեզավորումը հանդիսանում է ատամնաշարի և ծամողական ֆունկցիայի վերականգնման ամենաժամանակակից և արդյունավետ միջոցներից մեկը:
Պրոթեզավորման այս տեսակը կիրառվում է ատամնաշարի ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակի վերականգնման համար: Իմպլանտների վրա պրոթեզավորումը չի պահանջում հարևան ատամների շրջատաշում, որի շնորհիվ հարևան ատամների ծառայության ժամկետը չի կրճատվում:
Գոյություն ունի իմպլանտների վրա ֆիքսված (ոչ հանովի) պրոթեզավորման հիմնական երկու տեսակ.
- Շապիկների օգնությամբ. Շապիկների օգնությամբ պրոթեզավորումը հանդիսանում է վերականգնման առավել օպտիմալ եղանակ ՝ իրարից որոշ հեռավորության վրա գտնվող բացակայող ատամների համար: Իմպլանտների վրա եզակի շապիկները պատրաստվում են մետաղապլաստմասսայից, մետաղակերամիկայից, մամլված կերամիկայից (пресс керамика), կոմպոզիտից և ցիրկոնիումի երկօքսիդից:
- Կամրջաձև կառուցվածքների օգնությամբ. Կամրջաձև կառուցվածքների օգնությամբ պրոթեզավորումը կիրառվում է այն դեպքում, երբ ատամնաշարում բացակայում են իրար հետևից գտնվող մի քանի ատամ: Իմպլանտների վրա կամրջաձև պրոթեզները կարող են լինել հետևյալ տիպի.
- Իմպլանտների վրա մետաղապլաստմասսե կամրջաձև կառուցվածքներ. Սրանք ամենամատչելի կառուցվածքներն են և օգտագործվում են, որպես ժամանակավոր տարբերակ (առավելագույնը՝ 3-5 տարի):
- Իմպլանտների վրա մետաղակերամիկական կամրջաձև կառուցվածքներ: Սա օպտիմալ տարբերակ է գնի և որակի հարաբերակցության տեսանկյունից:
- Իմպլանտների վրա մամլված կերամիկական (пресс-керамические) կամրջաձև կառուցվածքներ: Այսպիսի կառուցվածքները ունեն գերազանց էսթետիկա, բայց չեն կարող կիրառվել երկարաձիգ կառուցվածքների համար: Այս տարբերակը խորհուրդ է տրվում առավելագույնը 3 միավորից կազմված կամրջաձև կառուցվածքների համար:
- Իմպլանտների վրա օքսիդ-ցիրկոնիումային կամրջաձև կառուցվածքներ: Օքսիդներից ատամնային կամուրջներն օժտված են անհավանական էսթետիկայով, գրեթե անհնար է տարբերել արհեստական ատամը բնականից:
Բնական ատամների վրա ֆիքսվող, սովորական կամրջաձև պրոթեզների համեմատ, իմպլանտների վրա կամրջաձև պրոթեզները ունեն մի շարք առավելություններ.
- չի պահանջվում բնական ատամների շրջատաշում
- հնարավոր է շարքում վերջին ատամների վերականգնում
- ծառայելու երկար ժամկետ
- հուսալի ֆիքսում, լնդերին լավ կպչում
- ոսկրային ամբողջ հյուսվածքի վրա ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխում
- ատամնային պրոթեզի հեշտ խնամք