Ոչ շարժական պրոթեզավորում

Ժամանակավոր պրոթեզավորում
Ժամանակավոր պրոթեզավորում

Ատամների պրոթեզավորումը բարդ և բազմափուլ գործընթաց է, բայց չնայաց դրան, հիվանդը բոլոր փուլերի ընթացքում կարիք ունի ազատ շփվելու և սնունդ ընդունելու: Այդ հնարավորությունը տալիս է ժամանակավոր պրոթեզավորումը: Ատամների ժամանակավոր պրոթեզավորումը իրենից ներկայացնում է կառուցվածքներ, որոնք հիվանդը օգտագործում է բուժման ամբողջ ընթացքում: Այսպիսիք են հանդիսանում ժամանակավոր շապիկները և կամրջաձև կառուցվածքները: Այս կառուցվածքների առավելությունն այն է, որ նրանք պահպանում են ատամի անատոմիական ձևը, նրա գույնը, ինչպես նաև լնդի ձևը, ինչը ծայրահեղ կարևոր է պրոթեզավորման համար, ոչ միայն էսթետիկ, այլև ֆունկցիոնալ տեսանկյունից: Նման կառուցվածքները պատրաստվում են պլաստմասսայից կամ կոմպոզիտից: Դրանք հարմար և էսթետիկ նյութեր են, այսպիսով արտաքնապես նման կառուցվածքները չեն զիջում մշտականներին:

Ժամանակավոր պրոթեզավորման տեսակներ.
  • հանովի ժամանակավոր պրոթեզներ
  • ֆիքսված (ոչ հանովի) ժամանակավոր պրոթեզներ
  • սառը պոլիմերացման
  • տաք (ջերմային) պոլիմերացման
  • CAD/CAM եղանակով

Կախված հիմնական բուժման ծավալից, ժամանակավոր կառուցվածքները կարող են օգտագործվել 5 օրից մինչև մեկ տարի: