Շարժական պրոթեզավորում
Շնորհիվ հարմարության և բարձր որակի, բյուգելային պրոթեզները հանդիսանում են շարժական պրոթեզավորման ամենապահանջված տեսակներից մեկը, ատամների մասնակի, կամ նույնիսկ լրիվ բացակայության դեպքում:
Բյուգելային պրոթեզները կազմված են մետաղե աղեղից, արհեստական ատամներից, որոնք ամրացվում են լինդը ընդօրինակող պլաստմասսե հիմքին և ֆիքսող տարրերից՝ կլամերների, աթաչմենտների, փոխագուցավոր շապիկների կամ հեծանային կառուցվածքների:
Բյուգելային պրոթեզների կիրառման համար գլխավոր պահանջն է գոնե մի քանի ատամի առկայությունը, որպեսզի հնարավոր լինի պրոթեզը ամրացնել նրանց վրա, կամ ոսկրային հյուսվածքի բավարար քանակի առկայությունը, այն դեպքում, երբ բյուգելային պրոթեզները տեղադրվում են հեծանային կառուցվածքների վրա:
Բյուգելային պրոթեզները դասակարգվում են ըստ ամրացման եղանակի: Բոլոր բյուգելային պրոթեզների գլխավոր առավելությունն է՝ համային զգացողության և խոսքի հստակության պահպանումը, բացի դրանից, այդ պրոթեզների խնամքը բարդ չէ և նրանց անհրաժեշտ չէ հանել գիշերը:
- Կլամերների վրա. կլամերները մետաղե կեռիկներ են, որոնք ընգրկում են հենարանային ատամը վզիկի շրջանում, նրանք ամրացվում են առանց էմալը տաշելու, բայց նման պրոթեզը բավարար էսթետիկական չէ: Կեռիկները նկատելի են ժպտալու ժամանակ: Սակայն հաճախակի կլամերները կարող են ձուլվել լնդի գույնին համապատասխան, որպեսզի կառուցվածքը լինի ավելի էսթետիկական:
- Աթաչմենտների վրա: Աթաչմենթները փականիկներ են, որոնց մի մասը աննկատ ձևով ամրացվում է պրոթեզին, իսկ մյուս մասը՝ ատամին: Նման պրոթեզը լիովին անշարժ է, այդ իսկ պատճառով հիմնական ծանրաբեռնվածությունը ընկնում է հենարանային ատամների վրա: Այս տարբերակը թույլ է տալիս որպես հիմք օգտագործել ոչ միայն լնդերը, այլև բնական ատամները: Նման կառուցվածները ֆիքսվում են փականի այն մասին, որը պրոթեզի ներսում է գտնվում, այսպիսով կողքից այն աննկատ է: Ամրացման այս տեսակը ապահովում է առավել ամուր ֆիքսվածություն և ավելի քիչ տեղ է զբաղեցնում բերանի խոռոչում:
- Փոխագուցավոր շապիկների վրա:Այս շապիկները կազմված են երկու մասից. ներքևի մասը հանովի չէ, այն ֆիքսվում է հենարանային ատամների վրա (ըստ ձևի իրենից ներկայացնում է շապիկի համար շրջատաշված ատամ), վերևի մասը հանովի է, այն ֆիքսվում է բյուգելային պրոթեզի մետաղական հիմքին:Այսպիսի կառուցվածքները ծամելու ժամանակ ճնշումը հաղորդում են ոչ միայն հենարանային ատամներին, այլև ծնոտի ոսկրին, բաշխելով ծամողական ուժը՝ համանման ֆիզիոլոգիականին:
- Հեծանային կառուցվածքների վրա: Սա պայմանական շարժական կառուցվածք է, որը փոխարինում է ամբողջ ատամնաշարը և ֆիքսվում իմպլանտների վրա: Ատամների մեծ քանակի վերականգնման համար պետք չէ յուրաքանչյուր ատամի տակ իմպլանտ տեղադրել: Անհրաժեշտ է ընդամենը մի քանի մետաղական կառուցվածք, որոնք հավասարաչափ բաշխված կլինեն ատամնային աղեղով: Սա հնարավորություն կտա վերականգնել ամբողջ ատամնաշարը՝ նվազեցնելով բուժման արժեքը: Ոսկրի հավասարաչափ բեռնվածության շնորհիվ, իմպլանտների միջև ոսկրային հյուսվածքը չի պակասում պրոթեզների տակ, և նրանք անհրաժեշտության դեպքում կարող են փոխարինվել, առանց իմպլանտների կամ ամրացման հեծանային համակարգի վնասման: