Շարժական պրոթեզավորում
Կապպաներ
Կապպաներ
Կապպաները օրթոդոնտային շարժական կառուցվածքներ են, որոնք իրենցից ներկայացնում են ատամնային հատուկ վերդիրներ,որոնք կրում են բուժիչ կամ կանխարգելիչ նպատակներով: Կապպաները, որպես կանոն, պատրաստվում են չօքսիդացող մետաղից կամ պոլիմերներից:
Կապպաները կարող են օգտագործվել տարբեր նպատակներով.
- ատամների դիրքի և ատամնանստվածքի շտկման համար
- դեղանյութերի մակերեսային կիրառման համար
- քիմիական պատրաստուկներով ատամների սպիտակեցման համար
- ծամողական մկանների լարվածությունը թուլացնելու համար
- սպորտային մարզումների ժամանակ ատամները վնասվածքներից պաշտպանելու համար:
Կապպաների օգտագործումը իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում: Նրանց կարելի է հեշտությամբ ինքնուրույն հագնել և հանել:
Անհատական կապպաները պատրաստվում են այնպես, որ ամուր կպչեն ատամներին՝ չսահմանափակեն ծնոտի շարժումները, և չպատճառեն անհարմարություն կամ ցավ:
Կապպաները չունեն ծառայության որոշակի ժամկետ: Ամեն ինչ կախված է բուժման տևողությունից և կոնկրետ դեպքից: