Շարժական պրոթեզավորում

Նեյլոնե շարժական պրոթեզներ
Նեյլոնե շարժական պրոթեզներ

Նեյլոնե կառուցվածքներից շարժական պրոթեզները և միկրոպրոթեզները նախատեսված են ծամողական ֆունկցիայի վերականգման համար, ատամների մասնակի կամ ամբողջական կորստի դեպքում:

Նեյլոնե շարժական պրոթեզները տարբերվում են ակրիլայիններից՝ միմիայն պատրաստման նյութով:

Նեյլոնը պլաստիկի ճկուն տարատեսակ է:Այն օժտված է լավ կենսահամատեղելիությամբ, քանի որ  լիովին զրկված է մնացորդային մոնոմերից:

Նեյլոնե պրոթեզների և միկրոպրոթեզների ֆիքսումը իրականացվում է կլամերների միջոցով: Առավել ամուր կցորդման համար խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ սոսինձ:

Որպես կանոն, ատամնաշարի ամբողջական կորստի դեպքում նեյլոնե ճկուն պրոթեզ չի կիրառվում, արդյունավետության բացակայության պատճառով: Ճկունի փոխարեն պատրաստվում է չճկվող պրոթեզ, որը պահպանում է նեյլոնը, որպես պատրաստման նյութ, ինչն իր հերթին պահպանում է դրա որոշ հատկությունները, օրինակ՝ հիպոալերգիկությունը:

Նեյլոնե ճկուն կառուցվածքները ունեն մի շարք առավելություններ.
  • եթե հիվանդի մոտ առկա է ակրիլային պլաստմասսայի կամ մետաղի հանդեպ ալերգիա, ապա նեյլոնե պրոթեզավորումը կիրառվում է որպես այլընտրանք բյուգելայինի կամ սկավառակայինի
  • նեյլոնից շարժական ատամնային կառուցվածքները թեթև են, ճկուն, փափուկ և միաժամանակ ամուր
  • նեյլոնից պրոթեզների արտաքին տեսքը փոփոխությունների չի ենթարկվում օգտագործման ամբողջ շրջանի ընթացքում: Կարելի է ընտրել պլաստմասսայի կատարյալ տարբերակ, բնական ատամների գույնին և ձևին համապատասխան
  • նեյլոնը, որպես թեթև և ճկուն նյութ հեշտությամբ կպչում է լնդերին, ապահովելով բավարար ֆիքսում: