Շարժական պրոթեզավորում
Շարժական ամբողջական պրոթեզներ
Շարժական ամբողջական պրոթեզներ
Շարժական ամբողջական պրոթեզները հաճախակի հանդիսանում են պրոթեզավորման միակ այընտրանք, մեկ կամ երկու ծնոտներին ատամների լրիվ բացակայության դեպքում: Այսպիսի պրոթեզները հենվում են բացառապես ծնոտների ատամնահիմքային ելուստների (կոպիտ ասած՝ լնդի) վրա, իսկ վերին ծնոտի դեպքում՝ նաև քիմքի վրա:
Շարժական մասնակի պրոթեզներ
Շարժական մասնակի պրոթեզները օգտագործվում են այն դեպքերում, երբ բացակայում է մեկ կամ մի քանի ատամ: Շարժական պրոթեզների տվյալ տեսակը առավել հաճախ նշանակվում է հետևյալ դեպքերում.
- հիմնական ծամող ատամների կորուստ
- ատամնաշարի ծայրային թերությունների առկայություն, երբ չկա հնարավորություն որպես կամրջաձև կառուցվածքի հենարան օգտագործել հարևան ատամները, դրանց բացակայության կամ ծնոտի ոսկրի մեջ շարժի պատճառով
- ատամնաշարերի թերություններ, որոնք մեծ երկարություն ունեն
- ժամանակավոր պրոթեզավորում
Շարժական մասնակի պրոթեզը, որպես կանոն, հենվում է ոչ միայն լնդի, այլև պահպանված ատամների վրա: Այն ամրացվում է կոշտ մետաղալարից կամ նեյլոնից կլամերներով, որոնք սկսվում են պրոթեզի պլաստմասսե հիմքից և ընդգրկում հենարանային ատամները: