CAD / CAM
CAD/CAM CORiTEC 550i-ը բարձր արտադրողականությամբ լուծում է ատամնաբուժության արդյունավետության համար:
Մեր լաբորատորիայում օգտագործվում է CORiTEC 550i CAD/CAM համակարգը գերմանական imes-icor ընկերությունից, որն արդեն ճանաչում է ստացել աշխարհի տարբեր լաբորատորիաներում:
CORiTEC 550i-ը բարձր արտադրողականությամբ հաստոց է, որը նախատեսված է ատամնաբուժության մեջ օգտագործվող բոլոր հիմնական նյութերի չոր և խոնավ մշակման համար ( ZrO2, AlO2, LS2 Wax, PMMA, CoCr, Ti): CORiTEC 550i ունի հինգ առանցքներով նորագույն համակարգ, որը ճշգրիտ զանգվածային գրանիտե հիմքի հետ համադրության մեջ երաշխավորում է հարթության բարձրագույն մակարդակ, որը թույլ է տալիս պատրաստել ֆրեզավորվող արտադրանքը՝ միկրոնային ճշգրտությամբ:
Ֆրեզավորվող ապրանքների տեսականին ընդգրկում է.
- Շապիկներ և «pontic»-ներ՝ կերամիկայով երեսպատման համար
- Անատոմիական շապիկներ և «pontic»-ներ
- Inlay/Onlay և կիսաշապիկներ
- Վինիրներ
- Ներարմատային ներդիրներ (բույթ (штифт))
- Անհատական աբաթմենտ
- Կամրջաձև պրոթեզներ պտուտակային ֆիքսմամբ
- Հեծանային կառուցվածքներ
- Առաջնային փոխագուցավոր շապիկներ