Մամլված կերամիկա
Մամլման համար վառարան
Մեր լաբորատորիայում օգտագործվում է մամլման համար Programat EP3000 վառարանը, գերմանական Ivoclar Vivadent ընկերությունից: Մամլման եղանակը կիրառելով մենք պատրաստում ենք.
- շապիկներ
- ներդիրներ/վերդիրներ
- վինիրներ
- կամրջաձև պրոթեզներ (մինչև 3 միավոր)
Programat EP3000 վառարանի մամլման և թրծման հարաչափերը կատարյալ ձևով համապատասխանեցված են IPS Empress Esthetic-ի հետ աշխատելու համար: Դրանք հարմար են IPS Empress Esthetic (և IPS e.max) մամլման համար, ինչպես նաև երեսպատման կերամիկայի (օրինակ՝ IPS Empress Esthetic Veneer) թրծման համար: Մամլման համար վառարանը աչքի է ընկնում իր հատկություններով, ինչպիսիք են էլեկտրոնային մամլա-հաղորդակը, ջերմային ավտոմատ ստուգաճշտումը, ինչպես նաև արագ կառավարումը՝ գրաֆիկական դիսպլեյի և մենյուի օգնությամբ:
Programat EP3000 ատամնատեխնիկական վառարանի առավելությունները.
- կվարցե խողովակի և տաքացման թրծատուփի նորացված տեխնոլոգիան ապահովում է ջերմության անթերի բաշխում, ինչն ի վերջո նպաստում է թրծման և մամլման լավագույն արդյունքների ստացմանը
- էլեկտրոնիկայով կառավարվող մամլա-հաղորդակը չի պահանջում սեղմված օդի միացում, ինչը բերում է մամլման գերազանց արդյունքների: